-
15.10.2019|
00:08
Հայաստանը ապրում է երկու ծայրահեղությունների շրջապտույտում։ Մի կողմից փողոց փակելով իշխանության եկած անձինք արցախյան ազատամարտը ստորադասեցին «հեղափոխությանը», գեներալին համարեցին «խուլիգան», մյուս կողմից էլ դրսում «պաշտպանվում» են ազգային հերոսի «գործով»։
-
11.10.2019|
01:04
Հայաստանում ինչպես մեկուկես տարի առաջ, այնպես էլ հիմա սոցիալ-տնտեսական բազում կուտակված խնդիրներ կան, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն։ Իշխանափոխությունն այդ առումով ոչ մի բան չի փոխել, այդ խնդիրները շարունակում են մնալ մեր օրակարգում։ Այս և արտաքին քաղաքական թեմաների շուրջ է զրույցը քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ։
-
08.10.2019|
00:21
Հայաստանի ներքին ու արտաքին որոշ խնդիրների շուրջ է «Իրատեսի» զրույցը քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ։
-
04.10.2019|
00:42
Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը, ըստ քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ, տապալված է։ Քաղաքագետը մեզ հետ զրույցում ներկայացրեց այն պատճառները, որոնք նրան նման եզրահանգման հիմքեր են տվել։
-
01.10.2019|
00:20
Վերջին մեկուկես տարում ամեն օր սպասում ենք, թե վաղն ում են ձերբակալելու։ Քրեական գործերի տարափ է, իսկ թե դրանցից քանիսը տրամաբանական ավարտ կունենան, դժվար է ասել։ Ստեղծված իրավիճակի առնչությամբ իր դիտարկումներն է ներկայացնում իրավաբան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ։
-
28.09.2019|
12:51
Ֆրանսիայի Les Echos թերթը հարցազրույց է վերցրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից.
-
27.09.2019|
00:48
«Մեծ գավառական թատրոնում ենք ապրում, որտեղ խաղացվող բեմադրությունը լի է պաթոսով ու տարբեր էմոցիաներով, բայց առանձնապես բովանդակություն չունի, ու որևէ մեկը չի կարող ասել՝ ինչով է ավարտվելու»,- «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ:
-
27.09.2019|
00:24
Երկրում արժեհամակարգի, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունն առաջինը զգում են իրական մտավորականները, որոնք քաղաքական վայրիվերումների ժամանակ երբեք չեն կորցնում մարդկային դեմքը, չեն քծնում օրվա իշխանությանը։ Այս իշխանություններն իրենց ամենամեծ ձեռքբերումը համարում են մարդկանց բարոյահոգեբանական վիճակի փոփոխությունը, իսկ ի՞նչ կարծիքի է մտավորականը։ Գրող-հրապարակախոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ է մեր զրույցը։
-
24.09.2019|
00:16
Քաղաքագետ ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ կարծիքով՝ քաղաքական թեժ աշունը ծավալուն քաղաքական գործընթացներ է ենթադրում, որոնք կարող են իշխանական համակարգում վերադասավորումների, կոնյունկտուրայի փոփոխության հանգեցնել:
-
20.09.2019|
13:07
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Armtimes.com-ի հետ զրույցում աբսուրդ և ամոթ է որակել լուրերը, որ ինքն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։ Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. ըստ այդմ՝ հանդիպումը տեղի է ունեցել Ծառուկյանի առանձնատանը և տևել մի քանի ժամ: